Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ստուգեք ձեր չհրկիզվող պահարանը

Ստուգեք ձեր չհրկիզվող պահարանը
14.05.2014 | 13:21

Իսպանացի հարկային տեսուչները ստուգումների ընթացքում չհրկիզվող պահարանում կտավ են հայտնաբերել, որը, հավանաբար, պատկանում է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի վրձնին: Reuters-ը գրել է, որ կտավն անհետացել էր 40 տարի առաջ: Տեղեկությունը հաստատել է իսպանական El Mundo-ն՝ նշելով կտավի անվանումը՝ «Ցորենի արտը՝ կիպարիսներով», որը պատկերվել է 1889-ին: Կտավը վերջին անգամ ցուցադրվել է Վիեննայի Kunsthistorisches Museum գեղարվեստապատմական թանգարանում:
Այժմ հետաքննություն է անցկացվում՝ պարզելու՝ ինչպե՞ս է կտավը հայտնվել չհրկիզվող պահարանում, գողացվե՞լ է, թե՞ ոչ:

Դիտվել է՝ 1090

Մեկնաբանություններ